Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Կոլիէնտերիտ (աղիքային կոլի-վարակ)

Հանդիպում է հիմնականում մինչև երկու տարեկան երեխաների մոտ։ Այս հիվանդությունը մինչև մեկ տարեկան երեխաների մոտ անվանվում է կոլիէնտերիտ։ Ժամանակակից պայմաններում ախտորոշման պրոցեսում պետք է արտացոլվեն ստամոքսաաղիքային տրակտի ախտահարումները (գաստրիտ, գաստրոէնտերիտ, էնթերոկոլիտ, կոլիտ), անպայման նշելով հարուցիչը, տոքսիկոզի և էքսիկոզի արտահայտության աստիճանը։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը էշերիխիաների շարքին պատկանող էնտերոպաթոգեն ցուպիկն է՝ E. Coli: Էշերիխիաները հիմնականում սապրոֆիտներ են և մտնում են աղիքային նորմալ ֆլորայի կազմում։ Հարուցիչն ունի 3 հակածին՝

  1. Օ-սոմատիկ ջերմակայուն,
  2. K-պարկուճային կամ մակերեսային
  3. H-մտրակային ջերմաանկայուն։

Էնտերոպաթոգեն էշերիխիաները բաժանվում են երկու կարգի։

  1. Առաջին կարգի հարուցիչները առաջացնում են կոլիէնտերիտներ վաղ մանկական տարիքի երեխաների մոտ։ Նրանցից հայտնի է շճաբանական 20-ից ավելի տիպեր (O18, O26, O111, O114, O119, O126, O127, O128 և այլն):
  2. Երկրորդ կարգի էնտերոպաթոգեն էշերիխիաները իրենց հերթին տարաբաժանվում են 2 շճախմբի,
  3. Առաջին խումբը առաջացնում է դիզենտերիանման հիվանդություն (O25, O112, O124, Ղրիմ-O151 և այլն)։ Ինչպես և շիգելաների դեպքում, նրանց ախտածնությունը պայմանավորված է ինվազիոն հատկությամբ։
  4. Երկրորդ խմբում ընդգրկվում են խոլերանման հիվանդությունների հարուցիչները (O1, O6, O15, O112ա և այլն), որոնց ախտածնությունը, ինչպես և խոլերայի վիբրիոններինը, պայմանավորված է էնտերոտոքսինների արտազատմամբ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով էնտերոպաթոգեն էշերիխիաները հիմնականում կրծքի տարիքի երեխաների մոտ առաջացնում են արտահայտված փորլուծություններ, որը պայմանավորված է հարուցիչների ինվազիոն և էնտերոտոքսիգեն հատկություններով։

 

Էպիդեմիոլոգիան։ Էնտերոպաթոգեն էշերիխիաները մեծ տարածում ունեն բնության մեջ, արտաքին միջավայրում բավականին կայուն են և հեշտությամբ համակերպվում են հակաբակտերիալ միջոցներին։ Նրանք կարող են առաջացնել մեծ բռնկումներ և ընթանալ ծանրագույն կլինիկական պատկերով։ Նկարագրված են ջրային և սննդային բռնկումներ։ Վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ երեխան է։ Մանրէակրությունը տարածված է նաև առողջ երեխաների և մեծահասակների մոտ։

 

Պաթոգենեզը։ Էշերիխիաներից առաջացող աղիքային ծանր հիվանդության ախտածագման հարցերը դեռևս լրիվ պարզաբանված չեն։ Սակայն հայտնի է, որ հիվանդության զարգացման պրոցեսում մեծ դեր են խաղում նրանց ջերմակայուն և ջերմաանկայուն տոքսինները, որոնք ախտահարելով բարակ աղիքները, առաջացնում են փորլուծություն և ջրազրկման արտահայտված կլինիկական պատկեր։ Պետք է նշել, որ էնտերոպաթոգեն էշերիխիաների ինվազիոն հատկության շնորհիվ ախտահարվում են նաև բարակ աղիքների ստորին հատվածները։ Տեղակայվելով աղիքների լորձաթաղանթների վրա, նրանք աճում են գաղութների ձևով։ Առաջացած տոքսինների առկայությունը նպաստում է լորձաթաղանթի հյուսվածքներից հեղուկի և էլեկտրոլիտների հոսքին դեպի աղիքների լուսանցք։

Այս հիվանդության առաջացման պրոցեսում կարևոր դեր են կատարում նախահիվանդագին վիճակը՝ հատկապես աղեհյութերի ակտիվության նվազումը, նորմալ միկրոֆլորայի կազմի շեղումները, ինչպես նաև ոչ ճիշտ սնուցումը։

 

Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանը բավականին առաձգական է և տևում է 2-20 օր (միջին հաշվով 4-6 օր)։ Էշերիխիոզի կլինիկական պատկերը բազմազան է։ Կլինիկական ձևերի տարատեսակությունը կախված է օրգանիզմի վիճակից, հարուցիչների հատկությունից, էնտերոպաթոգեն կոլի վարակների և դիզենտերիայի, ինչպես նաև այլ բակտերիալ կամ վիրուսային փորլուծությունների համակցումից։

Հիվանդությունը կլինիկորեն կարող է արտահայտվել սուր սննդային տոքսիկոինֆեկցիաների, էնտերիտի, էնտերոկոլիտի, գաստրոէնտերոկոլիտի և այլնի ձևով և ուղեկցվել թեթև, միջին ծանրության ու ծանր ընթացքով։

Հիվանդությունը մինչև 1 տարեկան երեխաների մոտ սկսվում է ջերմության սուր բարձրացումով, առատ, հաճախակի ջրիկ կղումով, բուռն զարգացող տոքսիկոզով և ջրազրկումով։

Տոքսիկոզը և ջրազրկումը շարունակում են զարգանալ նաև hակամանրէական բուժման ժամանակ։ Ջերմային ռեակցիան կարող է անկանոն բնույթ կրել, իսկ տոքսիկոսեպտիկ ձևերի ժամանակ նույնիսկ տևական գերջերմություն է լինում։ հաճախ արտահայտված ախտանիշներից են փսխումները, որոնք կարող են նախորդել աղիքային համախտանիշին և տևել 3-5 օր։ Ջրաաղազրկման հետևանքով արագությամբ զարգանում է ախորժակազրկություն (անոռեքսիա), աղիքների ատոնիա։ Կղանքը դեղնագույն է, հաճախ, առատ ջրալորձային միջավայրում լողացող կղանքային գոյացության ձևով։ Լուծը օրվա ընթացքում կարող է լինել 5-20 անգամ, երբեմն` ավելի։

Արտահայտված ջրազրկման հետևանքով զարգանում են հեմոդինամիկ խանգարումներ, փոփոխություններ սրտամկանի կողմից, շրջանառվող արյան ծավալի պակասում, միկրոշրջանառության խանգարման ախտանիշներ, հիպոկալիեմիկ շոկի պատկեր։ Խանգարումներ են նկատվում նաև արյան մակարդելիության համակարգում, լինում է գերմակարդելիության հակում՝ ներանոթային տարածված մակարդման երևույթներով։

Արտահայտված փոփոխություններ են նկատվում նաև կենտրոնական նյարդային համակարգում, մակերիկամներում, երիկամներում և այլ օրգան-համակարգերում։

Տարբերակիչ ախտորոշման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել կլինիկական համանմանությամբ ընթացող դիզենտերիան, ստաֆիլակոկային էնտերոկոլիտը և այլն։

 

Ախտորոշումը։ Կոլիվարակների ախտորոշումը գլխավորապես հիմնված է մանրէաբանական և շճաբանական տվյալների վրա։ Ախտորոշիչ են համարվում 1:50, I:100 նոսրացումները։ Ծանր ձևերի ժամանակ տիտրը կարող է լինել ավելի բարձր՝ 1:200, 1:400, 1։800։

 

Բուժումը։ Հիմնականում տարվում է կոմպլեքսային՝ դիետա, ջրաաղային փոխանակության կարգավորում, վիտամիններ, հակաբիոտիկներ։ Տոքսիկոզների դեպքում նշանակվում է թեյաջրային դադար, էնտերալ ճանապարհով տրվում է գլյուկոզա-էլեկտրոլիտային խառնուրդ (նատրիումի քլորիդ 3,5 գ, նատրիումի բիկարբոնատ 2,5% կալիումի քլորիդ 1,5 գ, գլյուկոզա 20,0 գ 1 լիտր եռացրած սառը ջրում), որից հետո կատարվում է պահանջվող դիետայի կազմակերպում, որի մեջ պետք է ընդգրկել գազար, խնձոր (պարունակում են մեծ քանակությամբ պեպտին, ածխաջրեր, միկրոտարրեր, լիպիդներ և այլն) և կաթնաթթվային խառնուրդներ։

Ջրաաղային և թթվահիմնային հավասարակշռության կարգավորումը կազմակերպվում է ընդհանուր հիմունքներով։ Աղիքային հյութերի ֆերմենտային ակտիվության բարձրացման նպատակով տրվում են պանկրեատին, պանզինորմ, ֆեստալ։ Պարտադիր ձևով կատարվում է վիտամինաբուժում (C և B խմբի), ծանր դեպքերում՝ հորմոնաթերապիա։ Տոքսիկ ձևերի դեպքում՝ դեզոքսիկորտիկոստերոն ացետատի 0,5%-անոց լուծույթ։ Վերջինս ապահովում է նատրիումական աղի, ուստի և հեղուկի կուտակմանը հյուսվածքներում։ Բուժման կոմպլեքսում կիրառվում են նաև դեսենսիբիլիզացնող միջոցներ, աղիքային պարեզների և մեթեորիզմի դեպքում՝ պրոզերին, 2%-անոց սոդայաջրով ստամոքսի և աղիքների լվացում։

Հաշվի առնելով, որ էնտերոպաթոգեն էշերիխիաների մեծ մասը հակաբիոտիկակայուն են, ուստի հակամանրէական բուժման պրոցեսում պետք է ընտրողական և կոմբինացված մոտեցում ունենալ։ Հակամանրէական միջոցների նշանակման ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նրանց մի մասը արյան մեջ արագ են ներծծվում, ապահովում են բարձր խտություն և արդյունավետ են տոքսիկոսեպտիկ ձևերի դեպքում։ Մեկ այլ խումբ, ընդհակառակն, ավելի բարձր խտություն են ստեղծում աղիքների ստորին հատվածներում, դրանով իսկ բակտերիոստատիկ ազդեցություն են թողնում։

Ելնելով հիվանդության կլինիկական ձևերից` անհրաժեշտ է կազմակերպել դեղորայքի արդյունավետ համակցում։

Կանխարգելումը կատարվում է աղիքային այլ վարակներին համապատասխան սկզբունքով։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ